Ստավանգերի միջազգային մրցաշարում այսօր գրոսմայստերներն երկրորդ անգամ նստեցին շախմատային տախտակի շուրջ: Լեւոն Արոնյանի մրցակիցը սեւ ֆիգուրներով հանդես եկող Հիկարու Նակամուրան էր: Չնայած ամերիկացու համառ դիմադրությանը` մեր գրոսմայստերը մրցակցին հարկադրեց հանձնվել ու, նախորդ տուրում Անանդի հետ մրցավեճից ունեցած կես միավորն էլ գումարած, իր անվան դիմաց գրանցեց 1,5 միավոր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ